National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2020
Գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ
1 / 44

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 13-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն` օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերից մեկը Կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն էր, որը քննարկման էր ներկայացվել առաջին ընթերցմամբ ընդունելու համար:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի` ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անձանց տեղաշարժի, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Նախագծով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել չորս ամսով:

Պատգամավորները ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով օգտագործել իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունները, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար ներգրավել այլ բուժաշխատողների, այդ թվում` կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների:

Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են առաջին ընթերցմամբ` ստանալով 115 կողմ ձայներ:

Այնուհետեւ սահմանված ընթացակարգով խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել ու ընդունել է քննարկված հարցերը:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am